|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանը կարող է արտասահմանցի զբոսաշրջիկներից կորոնավիրուսի բացակայության մասին բժշկական թուղթ պահանջել։ Այս մասին Palitranews հեռուստաալիքին հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության ղեկավար Մարիամ Կվարիվիշվիլին։
Ըստ նրա՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 25-ին կներկայացնի զբոսաշրջային այցերի վերաբերյալ խորհրդատվություններ։
Նշենք, որ Վրաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել հուլիսի 1-ից, իսկ հունիսի 15-ից կբացվի ներգնա զբոսաշրջությունը։