|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մայիսի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ մայիսի 15-ից հետո իշխանությունները կսկեն փուլային տարբերակով հանել ավիաթռիչքների սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մայիսի 15-ին մեզ մոտ ավարտվում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը, ամենայն հավանականությամբ, մենք այն չենք երկարացնի: Աստիճանաբար հանվել են որոշ սահմանափակումներ, մասնավորապես, արդեն գրեթե ամեն տեղ բացվել են շուկաները: Մայիսի 15-ից հետո մենք կսկսենք հանել ավիաթռիչքների սահմանափակումները, բայց դա կկատարվի այն երկրների ուղղությամբ, որտեղ նույնպես հանված են նման սահմանափակումները»,- հայտարարել է Դոդոնը: