|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չնայած կորոնավիրուսին՝ Վրաստանը պատրաստվում է ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Արդեն հուլիսի 1-ից, երբ դարձյալ կբացվեն սահմանները, Վրաստանը կսկսի զբոսաշրջիկների ընդունումը, այդ թվում ռուսների։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան. հայտնում է Deutsche Welle-ն։
«Անշուշտ Վրաստանում զբոսաշրջության վերականգնումը կընթանա անվտանգության նորմերի պահպանմամբ։ Ռուս զբոսաշրջիկները մեր տուրիզմի կարևոր մասն էին, այդ իսկ պատճառով մենք նրանց կընդունենք, ինչպես առաջ», - հայտարարել է Տուրնավան։
Երկրի վարչապետ Գեորգի Գախարիան արդեն հայտարարել էր, որ հունիսի 15-ից կբացվի ներքին տուրիզմը, իսկ հուլիսի 1-ից արտաքին։