|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի Ծնունդ Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը մայիսի 8-ին այրած թուրքը ձերբակալվել է. հայտնում է sozcu.com.tr կայքը։
Անվտանգության տեսախցիկների շնորհիվ ոստիկանությանը հաջողվել է կասկածյալին կարճ ժամկետներում բացահայտել։ Ոստիկանությունում ցուցմունքի ժամանակ ձերբակալվածը հայտարարել էր՝ «որոնավիրուսը սրանք են մեր գլխին բերել, դրա համար եմ այրել»։
Պոլսո հայոց պատրիարքարանը դեպքը ցավալի է որակել և հայտնել, որ տեղի Ստամբուլի փոխոստիկանապետը նույնպես իր մտահոգությունն է հայտնել կատարվածի առնչությամբ։