|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 10-ին Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշը՝ մարտի կեսերից ի վեր, հայտնում է Reuters-ը։
Նշվում է՝ երկրի բնակչությունը նախապատրաստվում է կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ընդունված սահմանափակումների թուլացմանը։
Երկրի Շտապ օգնության ծառայության ղեկավար Ֆերնանդո Սիմոնը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ այսօր գրանցվել է 143 մահվան դեպք։ Ընդ որում՝ նախօրեին COVID-19-ի հետեւանքով զոհերի թիվը կազմել է 179 մարդ։
Ըստ նրա՝ Իսպանիայում շարունակվում է նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվի նվազման միտումը։
Երկուշաբթվանից երկրի բնակչության շուրջ 51 տոկոսը կանցնի սահմանափակումները մեղմելու քառաստիճան ծրագրի 1-ին փուլին։ Արդեն թույլատրվում են մինչեւ 10 հոգանոց հավաքները եւ հայրենի նահանգների սահմաններում ազատ տեղաշարժը։