|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։ Նա շնորհավորել Բակո Սահակյանին և ի դեմս նրա՝ իր բոլոր մարտական ընկերներին, Մեծ հայրենականի վետերաններին և ամբողջ արցախահայությանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Ս․ Սարգսյանն Արցախին մաղթել է հարատև խաղաղություն, իսկ նրա քաջարի ու պատվախնդիր զավակներին` բարօրություն և արժանավայել կյանք իրենց նախնիների ազատագրված սրբազան հողի վրա։