|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, թույլատրել է մեկ խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Նման որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերսկսվող խաղերի խտությամբ պայմանավորված՝ ֆուտբոլիստների ֆիզիկական բեռնվածությունը թեթևացնելուն:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ին նման առաջարկով դիմել էր անգլիական Պրեմիեր լիգան:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դեռևս դադարեցված են եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններ, բացառությամբ` Բելառուսի առաջնության: