|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետները հստակեցվում են. այս մասին գրում է «Բելտա» գործակալությունը՝ նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշկինան մայիսի 8-ին խորհրդարանում ասել է, որ ընտրություններն առաջարկվում է անցկացնել օգոստոսի 9-ին. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ, կա միասնական կարծիք օգոստոսի 9-ին անցկացնելու վերաբերյալ»։
Հիշեցնենք՝ օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ զրույցում նշել էր, որ նախագահական ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում: Նա նշել էր, որ ընտրությունները կանցկացվեն ամռանը: