|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի վաղվա դատական նիստին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս, հնարավոր է, վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահություն նախատեսված չէ և նա անպայման կմասնակցի դատական նիստին», - գրել է Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ դատական նիստը կմեկնարկի ժամը 13։00-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր)։