|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինական իշխանությունները ծրագրել են խաղաղության հասնել Դոնբասում և մինչև տարվա վերջ վերադարձնել Դոնեցկի և Լուգանսկի չվերահսկվող տարածքները. այս մասին «РБК-Украина»-ին է հայտնել երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ըստ նրա՝ եթե դա չհաջողվի անել, ապա ուկրաինական իշխանությունները կանցնեն «պլան-Բ»-ին։ Երմակը հայտարարել է տարիներով սպասելու պատրաստակամության մասին, եթե մյուս կողմը չցանկանա դադարեցնել պատերազմը։
Երմակը հիշեցրել է, որ Կիևը երբեք անմիջականորեն չի բանակացել և չի բանակցի Դոնեցկի և Լուգանսկի հետ։