|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին Սիրիայից Լիբիա վարձկաններ տեղափոխելու մեջ, որոնք պետք է կռվեն Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հալիֆե Հաֆթարի համար։
Հղում անելով սիրիական աղբյուրներին՝ գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին առաջարկել է երեք ամսվա պայմանագիր ամսեկան 10 հազար դոլար աշխատավարձով՝ Լիբիայի արևելքում կռվելու համար։
Նշենք, որ ՌԴ-ին մեղադրող Թուրքիան 2019 թ. վերջից սկսել է Լիբիա ուղարկել ոչ միայն Սիրիայում կռվող ահաբեկիչներին ու հակակառավարական ուժերին, այլև սեփական ստորաբաժանումները, որոնք պետք է կռվեն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաեզ Սարաջի համար։