|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից։ Այս ամսին այսօր՝ մայիսի 7–ին, հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։ Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։ Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը»: