|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան մայիսի 10-ից փակում է Ռուսաստանի հետ սահմանը. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ նման որոշման պատճառը կորոնավիրուսն է. հայտնում է Yerkir.am-ը։
Արգելքը վերաբերում է բոլոր տեսակի երթևեկությանը, այդ թվում՝ բեռնատարերի: Հարավային Օսիայի իշխանությունները հայտարարություն են տարածել առ այն, որ իրենց ժամանակ է հարկավոր մարդկանց կարանտինային գոտի տեղափոխելու, քննելու և օգնություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 6-ին, Հարավային Օսիայում կորոնավիրուսի 3 դեպք է գրանցվել, որից 1-ը՝ ռազմական դպրոցի 14-ամյա կուրսանտի մոտ։