|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իտալացի գիտնականները հայտարարություն են տարածել առ այն, որ ստեղծել են «աշխարհում առաջին պատվաստանյութը», որն ունակ է չեզոքացնել կորոնավիրուսը. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ Daily Mail-ին հղումով։
Մասնավորապես, գիտնականները պատվաստել են այն մկներին և նրանցից հակամարմիններ վերցրել՝ արյան պլազմայի սպիտակուցները, որոնք արտադրվում են վիրուսին ի պատասխան։ Պարզ է դարձել, որ հակամարմիններն ունակ են չեզոքացնել կորոնավիրուսը մարդկային բջիջներում։
Պատվաստանյութը մշակողները պատրաստ են այն մարդկանց վրա թեստավորել աշնանը։
«Որքանով մեզ հայտնի է, մենք առաջինն ենք աշխարհում ցուցադրել կորոնավիրուսի չեզոքացումը պատվաստանյութով»,- նշված է գիտնականների հաղորդագրության մեջ։
Այս պահի դրությամբ փորձարկված պատվաստանյութը համարվում է Իտալիայում ստեղծված բոլոր պատվաստանյութերից ամենահեռանկարայինը։