|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Զորամասերում ներքին ու պահակային վերակարգերի ծառայության, մարտական հերթափոխի նախապատրաստման, անձնակազմի սննդի կազմակերպման, տարածքների և ճաշարանների սանիտարական ու հակահամաճարակային վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները շրջայցեր են իրականացրել Սևանի, Արմավիրի և Երևանի կայազորներում:
Ինչպես Yerkir.am-ին հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, զորքերի ծառայության վիճակը կայազորներում գնահատվել է բավարար, տրվել են առկա բացթողումները շտկելու համապատասխան ցուցումներ: