|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 134-ով, և ընդհանուր թիվը դարձել է 89 հազար 328: Այս մասին հատնում են Իրանում Հայաստանի դեսպանատունից:
Մահացածների ընդհանուր թիվն ավելացել է 76-ով՝ դառնալով 5 հազար 650:
Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 096 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1601-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում ընդհանուր առմամբ ապաքինվել է 68 հազար 193 մարդ:
Մինչ այժմ թեստավորվել է 410 հազար 074 անձ: