|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ՝ նախարարության ենթակա շրջանային բուժհաստատությունների տարածքներում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նմանատիպ ախտահանիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: