|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են օգնել Իրանին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում՝ մատակարարելով արհեստական շնչառության մատակարարման սարքավորումներ։ Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն այս պահին ունի հազարավոր նմանատիպ սարքավորումներ. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հերթին մերժել է այս օգնությունը, նշելով, որ Իրանը մի քանի ամսից կսկսի արտահանել այդպիսի սարքավորումներ։ Զարիֆը կոչ է արել Թրամփին՝ դադարեցնել միջամտել այլ երկրների ներքին գործերին՝ մասնավորապես իրանական ժողովրդի։ Ըստ Զարիֆի՝ Իրանը չի ընդունի ամերիկյան ցանկացած պաշտոնյայի խորհուրդները։
Վերջին տվյալներով Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման հազար դեպք՝ 5118 մահվան ելքով։