|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգոյ Պարոն Նախագահ, Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը, իր աշխարհացրիւ միաւորներով ու հազարաւոր անդամներով, կը շնորհաւորէ Ձեզ Արցախի Հանրապետութեան Նախագահի լիազօրութիւնները ստանձնելու:
Լիայոյս ենք, որ Արցախի Հանրապետութիւնը եւ Արցախի աննկուն ժողովուրդը պիտի արձանագրեն նորանոր նուաճումներ, հաստատելով ընկերային ու տնտեսական արդար համակարգ, սատարելով Արցախ-Սփիւռք համագործակցութեան՝ յանուն համազգային մեր ընդհանրական շահերուն, Արցախի յաղթանակով նուաճուած խաղաղութեան եւ Հայոց Արդար Դատին ի խնդիր տարուած աշխատանքներուն յաջողութեան։
Ինչպէս անցեալին, ներկայիս եւս, Հայ Օգնութեան Միութիւնը, իր համահայկական կառոյցով – համայն Հայաշխարհի կողքին – կը մնայ ու պիտի շարունակէ մնալ մշտապէ՛ս սատար Արցախի Պետութեան ու ժողովուրդին:
Թոյլ տուէ՛ք, Պարոն Նախագահ, մաղթելու Ձեզի, ու բոլորի՛ս, ուժ, կորով եւ համբերութիւն՝ լաւագոյնս յաղթահարելու ներկայ բոլոր դժուարութիւնները եւ յօգուտ մեր ժողովուրդի բարօրութեան՝ իրականացնելու նորանոր յաջողութիւններ»:
