|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն մի քանի շաբաթ տևող կարանտինում գտնվող ամերիկացիները դադարել են զանգվածաբար զուգարանի թուղթ, ախտահանիչներ գնել, հիմա էլ ուշադրությունը սևեռել են մազերի խնամքի միջոցներին. ըստ yerkir.am-ի` գրում է ամերիկյան Business Insider պարբերականը:
«Մարդիկ մազերը կտրելու կարիք են արդեն զգում, այդ պատճառով աճում է ներկերի ու մազերը կտրելու էլեկտրական սարքերի` թրիմերների պահանջարկը»,- պարզաբանել է Walmart խանութների ցանցի գլխավոր տնօրեն Դագ Մաքմիլոնը:
Նրա խոսքով` ապրիլի առաջին երկու շաբաթում թրիմերների վաճառքն աճել է 166 տոկոսով, մազի ներկերինը` 23 տոկոսով` նախորդ տարվա ապրիլի համեմատ:
Ինքնամեկուսացված ամերիկացիների շրջանում մեծ պահանջարկ են վայելում նաև խոհարարական կայքերն ու բլոգները: Կերակուրների պատրաստման խորհուրդներ է հրապարակում նույնիսկ հեղինակավոր The New York Times-ը: Թխվածքներ թխելու համար անհրաժեշտ խմորիչների վաճառքը, նախորդ տարվա մարտի համեմատ, աճել է 64 տոկոսով:
Մասնագետների կարծիքով` սպառողական այսպիսի սովորությունները կարող են նորմ դառնալ, եթե համավարակը երկար տևի: