|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանն հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Նոր կորոնավիրուսի տարածումը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը և ստեղծված իրավիճակով պայմանավորված, ցավոք, մեր հայրենակիցների շրջանում ևս ունեցանք մահվան և վարակման դեպքեր: Հետևաբար՝ պե՛տք է լինենք զգույշ և կատարենք մեր առողջության պահպանման համար սահմանված ցուցումները: Պետք է քաջ գիտակցե՛նք, որ մեզանից կախված է ոչ միայն մեր, այլ նաև մեր հարազատների, մտերիմների ու բարեկամների առողջությունն ու ապագան:
Այս իրավիճակից ելնելով՝ հորդորում և կոչ եմ անում.
Մեր ազգն իր գոյության ողջ պատմության ընթացքում է՛լ ավելի վատ գարուններ է ունեցել, և միայն միասնականությունն է, որ մեզ հաղթանակած է դուրս բերել դժվարին իրավիճակներից: Հետևաբար, ավելի քան համոզված եմ, որ այս ճգնաժամից ևս մենք հաղթանակած ենք դուրս գալու: