|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱԳՆ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձ կատարեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում:
Կողմերը քննարկեցին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները: