|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայում թոքաբորբից մահացել է ծագումով հայ հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. հայտնում է Yerkir.am-ը՝ ռուսական «Հինգերորդ ալիք»-ին հղումով։
Նրա մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունք էր գրանցվել, մահացել է մոսկովյան հիվանդանոցում։ 72-ամյա գիտնականը հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ իր կնոջ՝ պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի հետ:
Նշվում է՝ վերջին օրերին Ղազարյանը շնչում էր թոքերի արհեստական շնչառության սարքի միջոցով:
Միշիկ Ղազարյանը հայտնի է որպես սպեկտրի տեսանելի հատվածի համար աշխարհի ամենապայծառ իմպուլսային պարբերական լազերի ստեղծող, նա ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի ոլորտում պետական մրցանակի դափնեկիր (1980), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Ավելի վաղ՝ մարտի 28-ին, միևնույն ախտորոշումից մահացել էր նաև ֆիզիկոսի կինը՝ գինեկոլոգ Արփիկ Հասրաթյանը։