|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պաշտպանության բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ իրենց մեջ ընդգրկելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությունը: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից:
Այդ համատեքստում ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ:
Նույն օրը ՊԲ կենտրոնական զինվորական հոսպիտալում բանակի բուժծառայության և «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվել է սարքավորումների աշխատանքը, որի ընթացքում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ:

