|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2020 թ. ապրիլի 5-ից կդադարեցվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Վարազդատի Ավետիսյանի լիազորությունը։
Որոշումն այսօր կայացրել է Բարձրագույն դատական խորհուրդը. հայտնում է Yerkir.am-ը։
65 տարեկանը լրանալու հիմքով կդադարեցվեն նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Վազգենի Սմբատյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Կորյունի Ափինյանի լիազորությունները՝ համապատասխանաբար ապրիլի 6-ից և 8-ից։