|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ս.թ. ապրիլի 1-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության թիվ 6-րդ պահաբաժնի, թիվ 30 քառակուսու, թիվ 9, 7, 17 անտառամասում իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են հատված «Բոխի» տեսակի 15 ծառ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Իրավախախտման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 427.500 ՀՀ դրամ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին: Խստորեն հետևելով ՀՀ պարետի ցուցումով հաստատված նորմերին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ բնապահպանական իրավախախտումներ հայտաբերելու նպատակով: