|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք՝ ըստ Yerkir.am-ի Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»․-գրել է նա։
Նշենք, որ սա Հայաստանում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն էր։
Հիշեցնենք, ընդհանուր առմամբ՝ ապրիլի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 2704 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 537 անձ:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 31 անձ: