|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ծրագրել էր տասը Եվրոպացի դիտորդներից կազմված կարճաժամկետ ընտրական դիտորդական առաքելություն տանել Արցախ, այսօր տեղի ունենալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Սակայն այն չեղարկվել է՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին. հայտնում է Yerkir.am-ը՝ eafjd.eu-ին հղումով։
Նշվում է՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրությունները չեն չեղարկվում, քանի որ այսօրվա դրությամբ Արցախում հաստատված չեն կորոնավիրուսային դեպքեր:
Նախկինում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը հաջողությամբ տեղակայել էր մի շարք առաքելություններ, ներառյալ ՝ 2017 թվականի փետրվարին Արցախի Հանրապետության սահմանադրության հանրաքվեն և 2015 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները: