|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:
Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին:
Պատրիկ Դևեջյանը վառ քաղաքական գործիչ և անհատ էր՝ շիտակ, կիրթ, պատասխանատու իր խոսքի և գործի մեջ: Միաժամանակ, նա ֆրանսահայության տրիբուններից մեկն էր, հայ դատի անխոնջ պաշտպան, որի ձայնը լսվում էր ազգային և միջազգային մակարդակով:
Հայաստանի անկախությունից ի վեր Պատրիկ Դևեջյանը դարձավ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկը: Հայաստանի զարգացումը նրա համար առաջնային խնդիր էր, որին նա նպաստում էր կոնկրետ ծրագրերով և գործողություններով:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Պատրիկ Դևեջյանի կնոջը, զավակներին և թոռներին, հարազատներին, ինչպես նաև ֆրանսահայությանն ու մեր ողջ ժողովրդին»: