|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հատված ՀՅԴ արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումներից։
«Անհրաժեշտ քայլեր, որոնք պետք է իրականացնել արտակարգ դրության պայմաններում...
Պետական կառավարումն իրականացնել բացառիկ խնայող ռեժիմում, ըստ այդմ՝
– դադարեցնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն
– դադարեցնել գնումների մրցույթների իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է արտակարգ դրության պայմանների ապահովման համար,
– դադարեցնել բոլոր տեսակի պարգևատրումները բոլոր մակարդակների պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,
– արգելել թե՛ պետական մարմիններում, թե՛ ոչ պետական կազմակերպություններում բոլոր տեսակի գործուղումները, բացառությամբ պարետի հատուկ թույլտվության, եթե դա բխում է արտակարգ դրության իրավիճակից,
– դադարեցնել հարկային ստուգումները և սույն ժամանակաշրջանում պահանջվող հաշվետվությունների համար սահմանել այլ ժամանակաշրջան»,– գրել է նա։