|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 23-ին պատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահին։ Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը կեղծ է, և իրենք ԱՄՆ-ից եկող օգնության կարիքը չունեն. հայտնում է Yerkir.am-ը՝ swissinfo.ch-ին հղումով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Իրանին և Հյուսիսային Կորեային օգնելու ԱՄՆ պատրաստակամությունը պահպանվում է։