|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին օրերին անընդհատ հրապարակվում են լրատվամիջոցների, լրագրողների ու սոցցանցերի օգտատերերի բողոքներն առ այն, որ Պարետատունը անհամաչափ է կիրառում Արտակարգ դրության իրավական ռեժիմով իրեն վերապահված հայեցողությունը՝ կայացնելով առանձին հրապարակումներ կամ սոցցանցային գրառումներ հեռացնելու խիստ վիճելի որոշումներ։ Այս իրավիճակն անհարկի լարվածություն է ստեղծում՝ վտանգելով մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների արդյունավետ կառավարումը։
Իրավիճակը օպերատիվ ու ստեղծարար լուծում է պահանջում։ Ըստ այդմ, պարետին առաջարկում եմ ներառական սկզբունքով ձևավորել հանրության շրջանում վստահություն վայելող փորձագետներից կազմված հանձնախումբ, և որևէ լրատվական նյութ հեռացնելու մասին որոշում կայացնել հանձնախմբի եզրակացության հաշվառմամբ։
Պատրաստ եմ առաջարկիս մանրամասների քննարկմանը՝ ցանկացած առցանց ձևաչափով»: