|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող բժիշկը, որը տեղափոխվել էր հատուկ հիվանդանոց, փախուստի է դիմել. այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարությանը կից ստեղծված Հատուկ օպերատիվ շտաբը։
Բժիշկը թաքցնում էր իր գտնվելու վայրը և խուսափում էր բուժումից, սակայն իրավապահներին հաջողվեց բռնել նրան։ Բացի նրանից՝ մեկուսացվել են նաև ընտանիքի անդամները և նրա հետ շփում ունեցածները։
Օպերատիվ շտաբը հայտարարել էր, որ նրանք, ովքեր չեն հետևի մեկուսացման կանոններին, կենթարկվեն քրեական պատասխանատվության։