|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Կեսարիա քաղաքում գտնվող ամենահին եկեղեցիներից մեկում՝ հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում չեղյալ է հայտարարվել «Միջինքի» պատարագը (Մեծ պահքը կիսող օր)՝ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է haberler.com կայքից։
Որոշումը կայացրել է Կ. Պոլսո հայոց պատրիարքարանը։ Պատրիարքարանի կողմից հրապարակված 9 կետանոց որոշման համաձայն՝ Թուրքիայում գործող բոլոր եկեղեցիներում չեղարկվել են ամեն տեսակ միջոցառումները։
Նշենք, որ Թուրքիայի Կրոնական հարցերով վարչությունը որոշում էր կայացրել այսօր՝ ուրբաթ օրը չեղյալ հայտարարել մզկիթներում նախատեսված բոլոր միջոցառումները։