|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ. Yerkir.am-ին հայտնում են Մայր Աթոռից։
Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից քաղված աղոթքներ բարձրացրեցին առ Աստված՝ հիվանդների շուտափույթ բժշկության և մեկուսացման մեջ գտնվողների հոգևոր ամրության և խաղաղության համար: