|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Խորհրդակցությանը քննարկվել են մայրաքաղաքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ կայուն համաճարակային վիճակի պահպանման շրջանակներում իրականացվող համալիր աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ: