|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոնդոնի վարկանշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը։ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը համոզիչ առավելությամբ հաղթանակ տոնեց չեխ Կարել Հորեսյեկի նկատմամբ։
Ընդ որում 2-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին նոկդաունի ենթարկեց։ 3-րդ ռաունդում Գոռը վնասվածք ստացավ և մրցավարները դադարեցրին մարտը, բայց քանզի հայ մարզիկը միավորներով զգալի առաջ էր` հաղթանակը շնորհվեց նրան։
Ուշ երեկոյան հայ մարզիկներից ռինգ դուրս կգան նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։