|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Պետդապարտամենտը դատապարտել է Ադրբեջանին հայերի, թալիշների և լեզգիների իրավունքների խախտման համար: Համապատասխան զեկույցում հիշատակվում են այն դեպքերը, երբ հայկական ազգանուններով մարդիկ հետապնդման են ենթարկվում Ադրբեջան այցելելու ժամանակ: Բացի այդ, պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության գաղափարներով մեծանում է մի ամբողջ սերունդ: Փաստաթղթում խոսվում է նաև երկրի ազգային փոքրամասնությունների՝ թալիշների և լեզգիների սեփական լեզուներով դասագրքերից զրկված լինելու մասին. հայտնում է infoteka24.ru կայքը:
Հիշեցնենք, որ հայկական ազգանուններով բոլորը անձինք հայտնվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշման տակ և չի թույլատրվում մուտքը երկիր: Իսկ ադրբեջանական բանտերում այժմ գտնվում են ՌԴ-ից առևանգված թալիշական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ֆահրեդդին Աբասզոդան և Ուկրայինայից բլոգեր Էլվին Իսաևը: