|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապարոսn իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր՝ ՀՖՖ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու թեմային. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վստահության համար: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ես և իմ թիմն ամեն ինչ կանենք այս հետաքրքիր նախագծի համար»:
Հիշեցնենք՝ Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը՝ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը: