|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն ավարտվեց։ Ժամեր առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանում. հայտնում է Yerkir.am-ը:
Ինքնաթիռից ուղիղ տեսակապով վարչապետը հայտնել է մարտի 10-ի պլանների մասին։
Մասնավորապես, նա նշել է՝ Ժամը 11-ին կշրջի Ագարակում, բուկլետ կբաժանի, որից հետո քարոզարշավը կշարունակի Մեղրիի համայնքապետարանի մոտակա տարածքում, Քաջարանի շատրվանների հրապարակում:
Այնուհետև կլինի Կապանի մարզպետարանի դիմաց, իսկ այսօրվա վերջին հանդիպումը տեղի կունենա 18․00-ին, Տեղ գյուղում ՝ գյուղապետարաի հարակից տարածքում։
Հիշեցնենք՝ երեկ մեկնարկել էր վարչապետի աշխատանքային այցը Բրյուսել: Նա հանդիպումներ էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։