|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են փակել ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքները: Արդեն 11 նահանգում, այդ թվում ՝ Լոմբարդիայում, արգելված են մուտքն ու ելքը: Կարանտինում են նաև զբոսաշրջության այնպիսի խոշոր կենտրոններ, ինչպիսիք են Միլանն ու Վենետիկը. տեղեկացնում է yerkir.am-ը՝ pravda.ru-ին հղումով:
Կարատինի ընթացքում փակ են լինելու դպրոցները և կրթական այլ հաստատություններ, սպորտային ու մշակութային հիմնարկները: Հետաձգվել են նաև ավելի վաղ ծրագրված զանգվածային միջոցառումները: Սրճարաններն ու ռեստորաններն աշխատում են միայն այն պարագայում, եթե կարողանում են ապահովել այցելուների միջև՝ մինչև 1 մետր հեռավորությունը: