|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ. հայտնում է Yerkir.am-ը:
«Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին:
Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել եւ ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետեւողական աշխատանքը Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Սամվել Կարապետյանի հարազատներին եւ գործընկերներին ու կիսում նրանց վիշտը»,-ասված է վարչապետի հեռագրում:
Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 27-ին, մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը: