|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին. այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ աշխատակազմից:
Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:
Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային եւ բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող եւ նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձեւաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաեւ` համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր: