|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչեի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Լավագույն խաղացողի կոչմանն արժանանալու հավանականություն ունեին նաև թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը, բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն և սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը:
«Ռոմա»-«Լեչե» հանդիպումն ավարտվել էր 4։0 հաշվով։ Հայ ֆուտբոլիստը հանդիպմանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։