|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոր կորոնավիրուսի հայտնաբերումը մարդկանց մոտ, որոնք ակնառու որևէ կապ չունեն Չինաստանի հետ, անհանգստացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսին. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Այսպես՝ այս շաբաթ տեղեկացվել է, որ երկու տարեց իրանցիներ են մահացել COVID-19-ից, ընդ որում՝ նրանք դուրս չեն եկել Կում նահանգի սահմաններից և շփումներ չեն ունեցել Չինաստանի քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, որ Չինաստանի Ուհան քաղաքում դեկտեմբերին կորոնավիրուսի բռնկում եղավ: Ներկայումս երկրում վարակվածների թիվն անցել է 76 հազարից: Եվս հազար հիվանդ կա այլ երկրներում: Կորոնավիրուսը հանգեցնում է թոքաբորբի: Հիվանդության պատվաստանյութ դեռ գոյություն չունի: