|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իդլիբի իրավիճակը։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Էրդողանը հայտնել է Իդլիբում սիրիական ռեժիմի զսպման և այնտեղ հումանիտար ճգնաժամի կանխարգելման անհրաժեշտության մասին։ Մեր նախագահը նաև ընդգծել է, որ Իդլիբում իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա Սոչիի համաձայնագրի լիարժեք իրագործման հիման վրա»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Երկու երկրների առաջնորդները նաև վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի վերաբերյալ բոլոր նախորդ համաձայնագրերին։