|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները՝ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, հյուրընկալել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներին և քննարկել օրակարգային մի շարք հարցեր: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին է ներկայացրել Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:
Քննարկվել են նաև Արցախի նախընտրական շրջանին առնչվող մի շարք հարցեր: ՀՅԴ երկու կազմակերպական շրջանների ղեկավար մարմինների անդամները մտքեր են փոխանակել Արցախի անվտանգությանն սպառնացող մի շարք մարտահրավերների շուրջ և ձեռք բերել պայմանավորվածություններ առաջիկա անելիքների վերաբերյալ: