|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ևս 11 տեղամասում չեղյալ են հայտարարվել: Նման որոշում է կայացրել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձանաժողովը: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Ադրբեջանի ԿԸՀ անդամ Տոֆիկ Հասանովը:
«Նշված տեղամասերում արձանագրվել են լցոնումներ՝ հօգուտ ընտրված թեկնածուների»,-նշել է Հասանովը։
Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական նախընտրական միջավայրի, համապատասխան իրավական հիմքի և հավասար քաղաքական պայքարի բացակայության պայմաններում և պահանջել է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները: