|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնական ավտոարտադրողները երկուշաբթի օրը վերսկսել իրենց գործարանների աշխատանքները Չինաստանում, որոնք դադարեցվել էին նոր կորոնավիրուսի բռնկման հետևանքով, հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:
Նշվում է՝ Toyota Motor-ը վերագործարկել է իր ձեռնարկությունները Չանչուն և Գուանչժոու քաղաքներում: Արտադրողն ավելի վաղ նախատեսում էր վերսկսել իր գործարանների աշխատանքները Չինաստանում փետրվար ամսվա սկզբին`հանգստյան օրերից հետո, լուսնային Նոր տարվա կապակցությամբ, սակայն հետաձգել էր մինչև փետրվարի 10-ը, բայց կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակը Չինաստանում չէր բարելավվել, ինչի հետևանքով էլ ժամկետները դարձյալ տեղափոխվել էին:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: