|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, ոեկե մեդալ նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
26-ամյա ըմբիշն առաջին անգամ էր դուրս եկել Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ, որտեղ մրցեց թուրք Քերեմ Քամալի հետ: Առաջին մրցափուլն ավարտվեց մրցակցի առավելությամբ՝ 0:1, սակայն երկրորդում Գեւորգ Ղարիբյանը գեղեցիկ հնարքով չորս միավոր վաստակեց, ապա ևս մեկը: Թուրք ըմբիշն ակտիվ գործողություններով փորձեց ետ բերել կորցրածը, սակայն՝ ապարդյունք: Մրցամարտն ավարտվեց 5:5, և Եվրոպայի չեմպիոն հռչակվեց երկրորդ մրցափուլը հաղթած մեր ըմբիշը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպասովին, ապա նույն 8:0 հաշվով ջախջախել էր ադրբեջանցի Մուրադ Բազարովին ու էստոնացի Հելարի Մաեգիսալուին: